53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:
Այս մասին հայտնում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի):
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:
Ուշագրավ է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ա.Մկրտչյանի 25.03.2021թ. գրությունը, որով հայտնվել է՝
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այլ պետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ տեղեկատվություն առկա չի եղել , այդ թվում՝ 2018թ. մարտի 2-ի դրությամբ: ՀՀ ոստիկանության ԱՎՎ բնակչության պետական ռեգիստրում համապատասխան տվյալները մշակվում են քաղաքացու տրամադրված կամ ՀՀ իրավասու մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա: Օտարերկրյա պետության քաղաքացիությունը համարվում է մշակման ենթակա տվյալ և մուտքագրվում է ռեգիստր, եթե անձը ներկայացնում է այլ պետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ:
ՀՀ նախագահի ընտրության համար Ա.Սարգսյանին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը տրվել է հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը և Արմեն Սարգսյանի կողմից իր դիմումում նշված՝ այլ պետության քաղաքացի չհանդիսանալու վերաբերյալ հայտարարությունը: Այս կապակցությամբ հարկ է նշել նաև, որ որևէ իրավական ակտով սահմանված չէ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալը ստուգելու այլ կարգավորումներ:
Փաստաբաններ՝
- Արա Գագիկի Զոհրաբյան
- Սիմոն Ալբերտի Բաբայան
- Մանե Գուրգենի Կարապետյան
- Մարիաննա Սերգեյի Մխիթարյան
- Ստելլա Հովակիմի Բաղրամյան
- Վահրամ Բեգոյան
- Արաքս Վարդանյան
- Քրիստինե Ավագյան
- Լուսինե Աշոտի Սարգսյան
- Վահագն Մովսեսի Քեշիշյան
- Անդրանիկ Հակոբյան
- Անժելիկա Հակոբյան
- Արշակ Անդրանիկի Վարդանյան
- Արմինե Գևորգի Կարապետյան
- Հարություն Բաղդասարյան
- Սարգիս Խաչատուրի Խաչատրյան
- Լիանա Գրիգորյան
- Վիկտորիա Պետրոսյան
- Աննա Լեմսիկի Մանթաշյան
- Անի Միհրանի Գրիգորյան
- Ծովինար Կարապետյան
- Սերգեյ Վաչագանի Մանուկյան
- Հասմիկ Եղնիկի Մարտիրոսյան
- Դավիթ Իսրայելյան
- Լևոն Աշոտի Վարդանյան
- Վրեժ Խաչիկյան
- Նազելի Արամի Տեր֊Պետրոսյան
- Տաթևիկ Բուջատյան
- Տաթևիկ Շայջյան
- Գագիկ Մաիլյան
- Սոնա Գուլակյան
- Հրայր Խաչատրյան
- Անժելա Գրիշայի Հովհաննիսյան
- Գայանե Պապոյան
- Լյուդվիգ Խորենի Ավետիսյան
- Աստղիկ Ղազարի Ղազարյան
- Կարինե Բաղդասարյան
- Վարդուհի Սարգսյան
- Անի Բարսեղյան
- Աննա Վարդանյան
- Ֆերդինանդ Սարգսյան
- Գարիկ Ռաֆայելի Հախնազարյան
- Շուշան Մհերի Հարությունյան
- Աննա Արթուրի Ծառուկյան
- Էդուարդ Բորիսի Աղաջանյան
- Արմեն Մարտունի Հայրապետյան
- Արտաշես Լեոնիդի Հովհաննիսյան
- Արմինե Կառլոսի Ֆանյան
- Հրայր Մերգելոսի Քալաշյան
- Փափազ Խաչիկի Ավագյան
- Դավիթ Գրիշայի Դանելյան
- Լիաննա Գասպարյան
- Պավլիկ Փոլադյան