Նախարարի հրամանը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հանդարտեցման նպատակով տրամադրվող դեղերի ցանկի վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 27-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հանդարտեցման նպատակով տրամադրվող դեղերի ցանկը` համաձայն հավելվածի: Հրամանը ուժի մեջ է մտնում մարտի 30-ին։

ՑԱՆԿ

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ

1. Լևոմեպրոմազին (լուծույթ ներարկման և կաթիլաներարկման) 25մգ/մլ,

2. Հալոպերիդոլ լուծույթ ներարկման 5մգ/մլ,

3. Դիազեպամի լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 5մգ/մլ,

4. Տրիֆլուոպերազին (տրիֆլուոպերազինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 5մգ,

5. Ռիսպերիդոն դեղահատեր թաղանթապատ 2մգ,

6. Հալոպերիդոլ դեղահատեր 5մգ,

7. Քլորպրոմազին (քլորպրոմազինի հիդրոքլորիդ) դեղահատեր թաղանթապատ 25մգ,

8. Կլոզապին դեղահատեր 100մգ,

9. Դիազեպամ դեղահատեր թաղանթապատ 5մգ,

10. Լորազեպամ դեղահատեր 2մգ,

11. Ֆենազեպամ դեղահատեր 1մգ,

12. Օլանզապին դեղահատեր թաղանթապատ 5մգ, 10մգ, 20մգ

13. Լևոմեպրոմազին (լևոմեպրոմազինի մալեատ) դեղահատեր թաղանթապատ 25մգ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել