Հանդիպել են Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի   իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը  վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը  և  ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել