«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը կրկին օգնություն է տրամադրել Արցախից տեղահանվածներին

«Ազնավուր» բարեգործական հիմնադրամը մեծ քանակությամբ հագուստ (կանանց և տղամարդկանց) է տրամադրել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբին։

Հայտարարության մեջ նշվում է, որ հագուստը բաժանվելու է օպերատիվ շտաբի Արշակունյանց 73/2 հասցեում գտնվող պահեստից։
Բաշխումը սկսվելու է մարտի 29-ից՝ ամեն օր ժամը 10:00-ից -15:00-ը։

Միջոցառումից կարող են օգտվել միայն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի, Շուշիի և Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջանների բռնազավթված տարածքների՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող տեղահանված քաղաքացիները։

Պահեստում ներկա են լինելու վերոնշյալ շրջանների ներկայացուցիչները. միջոցառման շահառու հանդիսացող բնակիչները անձնագրով (բերել նաև անձնագրի պատճենը) մոտենում են իրենց շրջանի պատասխանատուին, ովքեր ուղղորդելու են հագուստի ընտրության հարցում (ըստ ընտանիքի կազմի):

Ասկերանի և Մարտունու շրջանի բնակիչները մոտենում են Շուշիի շրջանի պատասխանատուին, իսկ Մարտակերտի շրջանի բնակիչները՝ Շահումյանի շրջանի պատասխանատուին։

Վերոնշյալ միջոցառման շրջանակում աջակցությունը տրամադրվելու է բացառապես տեղահանված (փաստացի և ոչ փաստացի) բնակիչներին։ Ցուցակները առկա են շրջանների պատասխանատուների մոտ։

Բոլոր այն մարդիկ, ովքեր արդեն օգտվել են Հայաստանի Հանրապետության տարբեր վայրերում հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունից, խնդրում ենք երկրորդ անգամ չներկայանալ։

Հորդորում ենք հայտարարության մասին տեղեկացնել ձեր ընկերներին, ծանոթներին, մտերիմներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց նույնպես օգտվելու։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել