Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ․ Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հյատնում է․

«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ մարտի 28-ի և 29-ի գիշերը ՀՀ Արմավիրի և Արարատի մարզերում կանխատեսվում է մինչև -4 C ջերմաստիճան։ Ուստի, նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում, ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ։

Միաժամանակ, տեղումնառատ եղանակով պայմանավորված սնկային հիվանդությունների զարգացումը կանխելու նպատակով, խորհուրդ է տրվում պարտադիր կերպով կազմակերպել բույսերի պաշտպանության միջոցառումներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել