Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար: Օրինակ փոխառության պարտավորությունն ապահովելու համար փոխառուն կարող է փոխատուի մոտ գրավադրել գույք: Սակայն չի բացառվում, որ գրավատուն ցանկանա այդ նույն գույքը գրավադրել նաև այլ պարտավորություն ապահովելու համար: Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ):
«Հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ դրան նախորդած գրավի պայմանագրերով»,-տեղեկացնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով և (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:
Փաստաբանի փոխանցմամբ. « Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով»:
Աղբյուրը` Իրավաբան.net