Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մարտի 26-ից մինչև հուլիսի 30-ը, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց ճանապարհային հանգույցում կատարվելու է երթևեկության փոփոխություն:
Մասնավորապես.
- Փակվելու է Իսակովի – Մ5 ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց իջատեղը,
- Փակվելու է Ա. Բաբաջանյան փողոց – Իսակովի պողոտա ուղղությունը (ուղեանցի տակով):
Վարորդների առաջարկվում է օգտվել Ա. Բաբաջանյան – Մ5 ուղղությունից դեպի Իսակովի պողոտա հետադարձից:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/03/164492393_3739018499480586_8530124515950862001_o.jpg)