Ստեփանակերտում կառուցվող շենքի շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են

️️Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանաքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը։

«Թումանյան փողոցի կաթի կոմբինատի տարածքում թվով 108 բնակարանոց բնակելի շենքն է կառուցվում, որից թվով 90-ը կլինի 2 սենյականոց, իսկ 18-ը՝ 3 սենյականոց:

Ներկա դրությամբ ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Իրար զուգահեռ ընթանում են ջեռուցման, ջրամատակարարման, էլեկտրամոնտաժման աշխատանքները։

Բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ–ն»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել