Օդի ջերմաստիճանն այսօր ու վաղը կշարունակի բարձրանալ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ին գիշերը և երեկոյան, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ:

Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 22-ի երեկոյան ժամերին, 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 22-ի և 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ին նույնքան կնվազի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել