ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանում քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Նավրոզի՝ Նոր տարվա առթիվ:
Գարնան զարթոնքը խորհրդանշող այս հինավուրց տոնը թող առողջություն և բարեկեցություն բերի բոլորիդ:
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևոր եմ համարում, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները պահպանելու և զարգացնելու հնարավորություն՝ բերելով իրենց արժանապատիվ նպաստը մեր երկրի զարգացման գործում»: