Ս.թ. մարտի 20-ին տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստ: Այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժումը»։
«Քննարկելով ստեղծված քաղաքական իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը վերահաստատել է, որ շարունակում է նույն ձևաչափով գործունեությունը՝ օրակարգում ունենալով նախապես հայտարարված դիրքորոշումներն ու նպատակադրումները»,- ասված է հայտարարության մեջ: