«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մենք նույնպես հենց ամենասկզբից էլ, շարժման ընթացքում էլ հայտարարել ենք, որ եթե անկախ Հայրենիքի փրկության շարժման կամքից տեղի ունենան արտահերթ ընտրություններ՝ «Հայրենիք» կուսակցությունը մասնակցելու է և այդ ճակատում նույնպես պատրաստ է լինելու հաղթել իշխանությունը և ժողովրդին միակ հնարավորություն չթողնել ընտրության՝ ապաշնորհ «Իմ քայլի» խմբակցությունը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»: