Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու, ՀՀԿ-ն ունի անելիք ու ասելիք․ Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում իր կարծիքը կարտահայտի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին այն ժամանակ, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ընտրությունների օրը։

Այս մասին ասաց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հանրապետականը քաղաքական որևէ պրոցեսում դիտորդ չի լինելու։ Հանրապետականն ունի անելիք ու ասելիք, պայքարելու է իր իդեալների համար, անկախության, ինքնիշխանության, արցախյան հիմնախնդրում ազգային հայկական լուծման և, բնականաբար, նաև գլխավոր խոչընդոտի դեմ, իսկ էդ գլխավոր խոչընդոտը գիտեք ով է՝ նիկոլիզմն ու կապիտուլյանտն ինքն է մարմանվորում այդ նիկոլիզմը»,-ասաց Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ իրենք լուրջ քաղաքական ուժ են և չեն քնում-արթնանում՝ տեսնեն, թե «կապիտուլյանտն» ինչ կգրի, որ ամբողջ կուսակցությունով հավաքվեն գործադիրի նիստ անեն․ «Ժամանակը կգա՝ կքննարկենք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել