Այսօր Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Այս մասին հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Նախնական տվյալներով վերջինս ռազմագործողությունների մասնակից է եղել: Ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: