Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`
ա) ալիմենտների վճարումից.
բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.
գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.
դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:
Սնանկ ճանաչված պարտապան ֆիզիկական անձի համար նախատեսված են մի շարք հիմքեր ևս, որոնց դեպքում նա չի ազատվում պարտավորություններից:
Աղբյուրը` Իրավաբան.net