Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Սարգիս Մ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 26-ն ընկած ժամանակահատվածում մուտքի դռան ապակին կոտրելու և դռան փականը բացելու միջոցով ապօրինի մւոտք է գործել Թորգոմ Ա.-ի ` Կոտայքի մարզի Սոլակ գյուղում գտնվող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել մեկ հատ պղնձյա կաթսա և այլ գունավոր մետաղներից պատրաստված իրեր`պատճառելով գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net