Մեկ-երկու օրվա մեջ որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների ժամկետների մասին․ Ռոմանոս Պետրոսյան

Այսօր կամ վաղը որոշում կհրապարակվի արտահերթ ընտրությունների օրվա մասին։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Արտահերթ ընտրություններին գնալ ստիպեց այն, որ այսպես թե այնպես, չնայած խորհրդարանական և արտախորհրդարանական ընդիիմության կողմից հնչեցված մերժումներին՝ արտահերթ ընտրություններով հանգուցալուծելու՝ քաղաքական ճգնաժամը մեր երկրում, ինքը՝ ճգնաժամը, մեր գնահատականով չէր հանգուցալուծվում։ Պետք է արձանագրենք, որ ընդդիմության փողոցային պայքարն էլ որևէ էական նշանակություն չունեցավ, մեր հանրության կողմից չողջունվեց․ դա մեկնաբանում ենք նաև այն սակավաթիվ քաղաքացիական ակցիաներով, որոնք իրականցվում են փողոցներում»,-ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել