Արգելքներ ու տուգանք՝ ՀՀ պե­տական սահմանին մոտ տեսալուսանկարահանող սարքերի, ան­օ­դա­­­չու թռչող սարքերի օգտագործման համար

Ազգային անվտանգության ծառայությունը օրենքի նախագիծ է մշակել, որով կկարգավորվի Հայաստանի Հանրապետության պե­տական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և ան­օ­դա­­­չու թռչող սարքերի օգտագործումը, որոշ արգելքներ կսահմանվեն։

Կառավարությունն այսօր՝ մարտի 18-ին, նախագծին հավանություն տվեց։

Որոշման հիմանվորման մեջ նշվում է, որ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգա­ման­քով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պե­տական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և ան­օ­դա­­­չու թռչող սարքերի օգտագործումը:

Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սար­քերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով, չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հեր­թին վեր­ջին­ներիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայ­տման տե­ղիք է տալիս:

Բացի այդ, տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգ­­տա­գործումը կարող է խիստ բացասական անդրադառնալ Հայաստանի Հանրա­պե­տության պետական սահ­մ­անի պահպանմանը, որի կապակցությամբ նպա­տա­կա­հարմար է սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդա­չու թռչող սարքերի օգտագործման համար կիրառել որոշակի սահմա­նափա­կում­ներ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, «Պետական սահմանի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք)  22-րդ և 221-րդ հոդվածներով սահմանված են սահմանային շերտ մուտք գործելու կարգը, ինչպես նաև սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները: Մինչդեռ, Վարչական իրա­վախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված է վարչական պատասխա­նատվություն սահմանամերձ գոտի մուտք գործելու, ինչպես նաև այնտեղ բնակվելու կամ գտնվելու կանոնները խախտելու համար: Բացի այդ, Օրենքում կիրառվում է ոչ թե «սահմանամերձ գոտի», այլ` «սահմանային գոտի» և «սահմանային շերտ» հասկացությունները:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքով սահմանափակումներ նախատեսված են ոչ թե սահմանային (սահ­մանամերձ) գոտի, այլ` սահմանային շերտ մուտք գործած անձանց նկատմամբ, թեև Օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` սահմանային շերտն էլ հանդիսանում է սահմանային գոտու մի մաս, սակայն տարակարծություններից և տարաբնույթ մեկնաբա­նություններից խուսափելու համար առաջարկվում է խմբագրել Վարչական իրա­վախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան օրենսգրքի 200-րդ հոդվածը և հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:

Սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի օգտագործումն արգելելու նպատակով «Պետական սահմանի մասին» օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետում կկատարվի համապատսխան լրացում և կարգելվի առանց համապատասխան թույլտվության օգտա­գործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տա­րածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգե­լա­փա­կոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտ­աշտարակները, տրանսպորտային միջոցները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետու­թյան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածը, որը սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կանոնները խախտելու վերաբերյալ է կշարադրվի հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտելը`առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 000 դրամ)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել