Ուրիշի գույքին տիրանալու նպատակով ծովային կամ գետային նավի վրա հարձակվելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Աղբյուր` Իրավաբան.net