ԵՊՀ-ում մարտի 17-ից դասերը կիրականացվեն առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյան զուգակցմամբ

ԵՊՀ-ում այսօրվանից ուսումնական գործընթացը կազմակերպվելու է առկա և հեռավար/առցանց ձևերի միաժամանակյա զուգակցմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված իրավիճակը:

Այս մասին հայտնում են Երևանի պետական համալսարանից։

Ըստ ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպական կարգը սահմանելու մասին հրամանի՝ մարտի 17-ից ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով ուսումնական գործընթացն իրականացվելու է առկա և հեռավար ձևերի համադրությամբ. դասախոսություններն անցկացվելու են հեռավար եղանակով, իսկ գործնական պարապմունքները՝ հեռավար կամ առկա եղանակով:

Առկա և հեռավար դասընթացները պետք է կազմակերպվեն՝ ըստ դասացուցակի: Դասերի սկիզբը պետք է սահմանել 9:30-ը, տևողությունը՝ 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

Հրամանի համաձայն՝ առկա և հեռավար դասընթացների ուսումնական նյութերը հասանելի են լինելու https://e-learning.ysu.am/ հարթակում, որտեղ դասավանդող դասախոսը տեղադրելու է դասընթացի պլանը, իսկ հեռավար դասընթացի դեպքում՝ համապատասխան հղումները:

Հեռավար դասընթացներն ու քննություններն (ստուգարքները) անցկացվելու են բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Առկա և հեռավար ձևերով դասերի անցկացման օրերը չեն համընկնելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել