Ընտրություն անելու իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է. Ալեն Սիմոնյան

«Ընտրություն անելու իմաստը քաղաքական դաշտում կայունություն բերելն է և այդ դաշտում կայունություն ունենալու ամենակարևոր բաղադրիչ մասերից մեկն այն է, որ այսօր Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, որոնք 2018 թվականին ստացել են ձայներ, նրանք նույնպես այդ պրոցեսին մասնակից լինեն, որովհետև «Իմ քայլը» խմբակցությունը և ՔՊ դաշինքը ունեն իենց վարչապետի թեկնածուն»,-այսօր՝ մարտի 17-ին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ իրենք այս քայլին գնում են ներքաղաքական իրավիճակը լիցքաթափելու համար:

«Մենք ունենք նաև ընտրական օրենսգրքի հետ կապված հարցեր, որ պետք է լուծվեն, որովհետև մենք բազմաթիվ անգամ խոսել ենք այն բանի մասին, որ ռեյտինգային համակարգը պետք է փոխվի, մենք հիմա պետք է քննարկենք և հասկանանք, թե որն է այսօր ավելի կարևոր: Սրանք հարցեր են, որոնք պետք է լուծված լինեն»,-ԱԺ փոխխոսնակը:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերի 80 տոկոսը չեն ցանկանում արտահերթ ընտրություն՝ ի հեճուկս իրենց հայտարարությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել