Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի կենսագրությունը

2020 թվականի մարտի 2-ին Մանե Գևորգյանը նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար։

Իրավաբան․net-ը ներկայացնում է  նրա կենսագրությունը։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
8 ապրիլի 1989թ., ք. Երևան

Կրթություն
2006 – 2010 թթ. – Երևանի պետական համալսարան, քաղաքագիտության բակալավրի աստիճան
2010 – 2012 թթ. – Երևանի պետական համալսարան, եվրոպագիտության մագիստրոսի աստիճան
2013 թ․ ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոցի հանրային կառավարում ծրագրի շրջանավարտ

Աշխատանքային գործունեություն

2008 – 2009 թթ. Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն (ICARE)` հետազոտող

2012-2016 թթ․ – ՀՀ Ազգային ժողով՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնական

2009 – 2017 թթ. – ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսություն, «Սիվիլիթաս» հիմնադրամ՝ գլխավոր պրոդյուսեր

2017- 2020 թթ. – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, IDeA հիմնադրամ՝ միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգող

2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար

Այլ տվյալներ
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել