Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայաստանի Հանրապետության դրոշի տակ օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող, Հայաստանի Հանրապետության օդանավակայանում կամ նավահանգստում գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա կատարված հանցանքների վարույթը տարվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի նորմերով:
Այլ պետության դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների միջնորդությամբ առանձին քննչական կամ դատական գործողություններ կատարելիս կարող է կիրառվել օտարերկրյա պետության քրեական դատավարական օրենսդրությունը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Աղբյուր՝ Իրավաբան.net