Մարդիկ փոսերով երթևեկում են, ասում՝ խրամատներ են քաղաքի մեջտեղում, ոչ մեկ նման պատկեր չի հիշում․ Դավիթ Խաժակյան

Վանաձորն ու Գյումրին քաղաքային բյուջեով նածատեսված ծրագրերի մասով ավելի լավ կատարողականներ են ներկայացրել։

«Տեսա, որ մենք վատ իմաստով չեմպիոն ենք։ Որևէ մեկի մոտ 77 տոկոսից ցածր կատարողականը չի եղել, ինչը, կարծում եմ, այստեղ նստած բոլորիս համար պետք է ամոթալի լինի»․ այս մասին մարտի 16-ին՝ ավագանու հերթական նիստի ժամանակ, ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ ավագանին այժմ քննարկում է Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։

«Երևանի քաղաքապետարանի մասով, այն կազմել է 52․8 տոկոս, որը ազդել է ընդհանուր թվի վրա ու կազմել 63․5 տոկոս։ Եթե առանձին ծրագրերով էլ գնանք՝ ոռոգման ցանցի կառուցում՝ 47 տոկոս, թափառող կենդանիների վնասազերծում, որ այդքան խոսեցինք այդ խնդրի մասին՝ 78 տոկոսն է կատարվել, հարթ տանիքներն ինչքան դժվար է վերանորոգել՝ 67 տոկոս, 58 տոկոս՝ բակային տարածքների և խաղահրապարակների հիմնանորոգում, հետո էլ հացնում են՝ ինչի՞ նոր խաղահրապարակներ չեն հիմնանորոգվում, բազմաբնակարան շենքրի բարեկարգման աշխատանքներ, ասում ենք համատիրությունների վիճակը վատ է, մենք պետք է իրենց շատ աջակցենք, բայց 80 տոկոսով ենք այս մասով կատարել և այսպես շարունակ։ Որևէ առանձին պաշտոնյայի պատասխանատվություն ես այստեղ չեմ տեսնում, որովհետև տարվա ընթացքում հաշվետվություններից, երբ պարզ է դառնում, որ այսպես է՝ քաղաքապետ պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի։

Եթե օրենքի կարգավորումը դնում հաստատում ենք, ասում ենք՝ լավ է, ամեն ինչ նորմալ էր, խնդիր չենք տեսնում կատարման իմաստով։ Սա պարզապես անտրամաբանական է, համոզված եմ, որ հաստատելու եք դա։

Ես կարծում եմ, որ սա անընդունելի է»,-նշեց նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել