Երևանի ավագանին նոր անդամ ունի՝ Արման Բաբաջանյանը․ Արփենիկ Մարությանի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու այսօրվա՝ մարտի 16-ի նիստին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ավագանու անդամ Արփենիկ Մարությանի՝ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում Արփենիկ Մարությանից հետո հաջորդ թեկնածուն Արման Բաբաջանյանն է։

Հավելենք, որ Արփենիկ Մարությանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է։ Նա վերջերս է ամուսնացել և բնակության է տեղափոխվել Ֆրանսիա՝ Փարիզ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել