Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ»։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 13-ին, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Արդեն ավարտելով հետազոտությունները՝ անցել սովորական աշխատանքային ռեժիմի»:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել: