ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն

Մարտի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետի ղեկավարությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հավաք-խորհրդակցության նպատակն էր իրավաբանների մասնա­գի­տական պատրաս­տու­թյան մա­կար­դակի ամրապնդումը, գործառութային պարտականությունների իմացության ստուգումը։

Ամփոփելով քննարկումները՝ իրավաբանական ծառա­յության պետը հանձնարարականներ է տվել զորքերում իրավական աշխա­տանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել