Էկոնոմիկայի նախարարությունը՝ գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի մասին

Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի մասին, որոնք հասանելի են հանրապետության բոլոր մարզերում։

«Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին փոխհատուցման բաղադրիչով դիմելու համար կարող եք դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար գյուղատնտեսական կոոպերատիվները առաջին հերթին պետք է նախարարություն ներկայացնեն համապատասխան դիմումներ, որոնք անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին կարող են ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին»,- ասված է հայտարարության մեջ:

Բոլոր ծրագրերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել