Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին․ Հիդրոօթերևությաբանության և մոնիթորինգի կենտրոնը մանրամասնում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ի քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Հանրապետության տարածքում՝

Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։
Մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել