«Րոպեներ առաջ Մարալ Նաջարյանը հասավ տուն՝ Բեյրութ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ Մարալ Նաջարյանը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, ուր մեկնել էր անձնական իրերը վերցնելու։
Երևանի ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը լուսանկար է հրապարակել՝ նշելով․ «Մեր Մարալն այսօր, գերությունից հետո, կճանաչե՞ք… հատ-հատ պատասխան եք տալու…»:
