ԱԺ աշխատակազմի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը մասնավոր հատվածում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

«Տիգրան Գալստյանին իր հետագա գործունեության մեջ մաղթում ենք նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Գալստյանը նշված պաշտոնում նշանակվել է հունվարի 21-ին։

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1978 թ. 22 հունվար, ք. Երեւան:

Կրթություն

2000թ-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Կառավարում ֆակուլտետը՝ ստանալով տնտեսագետ-կառավարչի որակավորում:

2002թ-ին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը՝ ստանալով պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2010թ-ին Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում պաշտպանել է «Կազմակերպության կառավարման տեղեկատվական համակարգերի մոդելավորման հիմնախնդիրները» գիտական թեզը եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2002-2003 թթ. – «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խանութ-սրահի ղեկավար:

2003-2006 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ:

2007-2008 թթ. «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական:

2009-2018 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար:

2018թ. սեպտեմբերի 10-ից մինչեւ 2019թ. հունվարի 21-ը եղել է առաջին փոխվարչապետի խորհրդական:

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել