Վերսկսվել են որոնողական աշխատանքերը. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում:

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել