Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու համար Վարդազարյանը դիմել է Միրզոյանին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարանը դիմել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը՝ դիմելով Ռուբեն Վարդազարյանին՝ նշել էր․ «Պարոն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք, թե ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությամբ: Եկել եք սատանի մայլեն` քյանդրբազություն եք անում»։

Դիմելով քաղաքական մեծամասնությանը` Արման Բաբաջանյանն ասել էր. «Էս արհավիրքը դուք եք բերել ԲԴԽ, և նա ձեր իշխանության օրոք է նշանակվել Վանեցյանի առաջադրմամբ: Այսինքն`ոչ թե դատական համակարգում նրա վաստակն է գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել»:

ԱԺ-ին ուղղված գրության մասին հայտնել է Ռուբեն Վարդազարյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարկելով գրությունն ամբողջությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել