Ռուսաստանում շուրջ 40 ընկերություններ հարձակման են ենթարկվել Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիության հետևանքով

Ռուսաստանում հարձակման է ենթարկվել մոտ 40 ընկերություն ՝ Microsoft-ի ծրագրային ապահովման խոցելիության հետևանքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են «Կասպերսկի լաբորատորիա»-ի մամուլի ծառայությունից:

«Մարտի 2-ին Microsoft ընկերությունը հայտնել է հարձակումների շարքի մասին Microsoft Exchange Server-ում նոր խոցելիության հետեւանքով: Վերջին շաբաթվա ընթացքում «Կասպերսկի լաբորատորիայի» փորձագետները գրանցում են այդ խոցելիությունները շահարկման փորձերի թվի աճ գաղտնի տվյալները գողանալու նպատակով կորպորատիվ ցանցեր ներթափանցելու համար: Ռուսաստանում հարձակման է ենթարկվել արդեն շուրջ 40 ընկերություն»,- նշում են ընկերությունից:

Այդպիսի հարձակումներից պաշտպանվելու համար «Կասպերսկի լաբորատորիաներում» խորհուրդ են տվել տեղադրել Microsoft-ի թարմացումն ու օգտագործել ծրագրային պաշտպանիչ լուծումներ, իսկ հարձակման դեպքում դիմել մասնագետներին դեպքը հետաքննելու համար:

Երեքշաբթի Microsoft-ը ներկայացրել է Exchange Server-ի թարմացումն այն ֆոնին, որ դրա միջոցով ԱՄՆ-ում մի շարք մասնավոր ընկերություններ կարող էին ենթարկվել հարձակման հաքերների խմբավորման կողմից, որը կորպորացիայում անվանել են Hafnium: Կա պնդում, որ այն կարող է կապված լինել Չինաստանի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել