Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ հանդիպման մասին

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հայտնում է․

«Այսօր ընդունեցի Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին, ով աշխատանքային այցով գտնվում էր Հրազդան համայնքում:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին այցի համար՝ խոսքումս նշեցի, որ անչափ բարձր եմ գնահատում մեր երկու պետությունների միջև առկա բարեկամական կապը:

Ֆրանսիայի Հանրապետությունն ամենաբարդ իրավիճակներում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին. մենք մշտապես զգացել են Ֆրանսիայի աջակցությունը:

Պարոն Լաքոթն իր գոհունակությունը հայտնեց ջերմ ընդունելության համար, և վստահեցրեց, որ հանդիպումները լինելու են շարունակական:
Հանդիպման ընթացքում քննարկեցինք տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, դեսպանին ներկայացրի վերջին տարիների ընթացքում և հետպատերազմյան շրջանում Հրազդան համայնքում իրականացված աշխատանքները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել