Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ավագ մասնագետի (06-13-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ավագ մասնագետի (06-13-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 5-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 175.932 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
https://www.gov.am/am/announcements/item/346/
Խնդրի լուծում
Հաշվետվությունների մշակում
Բարեվարքություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
06-13-Մ3-2 Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ՝ 110, 146-150)
06-13-Մ3-2 «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3-5, 7-9)
06-13-Մ3-2 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-7)
06-13-Մ3-2 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2,34-38)
06-13-Մ3-2 «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3-10, 12-17)
06-13-Մ3-2 «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2-5)
06-13-Մ3-2 «Փոստային կապի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3-6, 11-19)
06-13-Մ3-2 «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2-4, 10-12, 22-27)
06-13-Մ3-2 «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 10-11.1)
06-13-Մ3-2 «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3-7)
06-13-Մ3-2 Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012
(1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, §1.3, §1.5, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.4, §6.5 §6.6)
06-13-Մ3-2 Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
(1. Էլեկտրոնային աղյուսակներ, §1.1, 3. Գրաֆիկական խմբագրիչներ, §3.1)
06-13-Մ3-2 «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
(էջեր՝ 74-75, 94, 245-250)
06-13-Մ3-2 «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 32-36, 44-48)
06-13-Մ3-2«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 4-15)
Մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը պետք է ներկայացնի էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (www.cso.gov.am) առցանց լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը, ինչպես նաև դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները և լուսանկարն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին: Հեռ. 010515817