Հուշերս այնքան սիրուն են, այնքան լավն են, մանկության հուշերն են, լավագույն տարիներն են կյանքիս, որ հիշում եմ։ Վազգեն Սարգսյանի հետ գրքերից էինք շատ խոսում, «Փոքրիկ Իշխանից» էր շատ խոսում ու մի առիթով ինձ «Փոքրիկ Իշխանը» նվիրեց ու ասաց բոլոր տարիքներում կկարդաս, ամեն տարիքում այլ կերպ կընկալես ու հիմա փորձում եմ ամեն առիթ, ամեն ժամանակ գտնելիս «Փոքրիկ Իշխանը» վերընթերցել, որ գտնեմ էն բոլոր իր ասածները, որ պետք է գտնեմ տարբեր տարիքներում»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում այսօր՝ մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, ասաց Երևանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը՝ Սպարապետի սանուհին։
Անի Խաչատրյանը նշեց, որ կնքվել է 1991 թվականին՝ պատերազմի ժամանակ։ «Մի քանի ժամ ժամանակ էին գտել Երևան գալու համար։ Անլույս տարիներ էին, եկեղեցում լույս չկար, տանը լույս չկար, մութ մի սրահում իրենց երգել, ուրախացել են։ Շատ սիրուն էին Վազգենի հետ անցկացրածս տարիները»,-կնքահոր մասին հուշերով կիսվեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում