Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները մարտի 4-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել Գևորգ Դ.-ին, որը մարտի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գևորգ Դ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: