Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանափակել ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդը

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ է կատարելու հետ կապված օրենքի նախագիծը՝ առաջարկելով ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորների (բուքմեյքերական ընկերություններ) գովազդների հանդեպ կիրառել նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ:

Մասնավորապես՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում։

Այս փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ շահումով խաղերի ծավալների աճի արդյունքում հանրային օգուտի բացակայությամբ և հանրային վնասի առկայությամբ, ինչպես նաև շահումով խաղերի, խաղատների և խաղասրահների նկատմամբ վարվող խտրական պետական քաղաքականության բացառմամբ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների ու պահանջների սահմանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել