Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Գրիգոր Տերյանի վերաբերյալ քրեական գործը: Մեղադրանքն առաջադրվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի: Տեղեկացնենք՝ հոդվածը սահմանում է, որ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Գ. Տերյանը Չայկովսկու փողոցի թիվ 15 շենքի մոտ Աննա Զարգարյանի վերաբերյալ վատ արտահայտվելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս ընկեր Նարեկ Նաջարյանի հետ: Վեճի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Ն.Նաջարյանի գլխին, ինչի արդյունքում Ն.Նաջարյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Աղբյուրը՝ Իրավաբան.net