Երևան քաղաքի սեփականություն համարվող հույքը օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդն ու մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի օտարման աճուրդ։
Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։
Աճուրդը կայանալու է մարտի 10-ին, ժամը 17։00-ին, քաղաք Երևան, Արգիշտի 1 հասցեում։ Հայտերն ընդունվում են բոլոր աշխատանքային օրերին ժամը 10։00-ից մինչև 16։00-ը՝ մինչև մարտի 10-ի ժամը 15։00-ն ներառյալ։
