Երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք

Փետրվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172058 դեպք, որոնցից 163394-ն` առողջացած, 3192-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4657 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 729267 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4661 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 նոր դեպք: Ունենք 85 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 815 է:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը երեկ հայտնել է, որ վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:

«Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է ( ~ 7%):

Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ:

Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել