Վաղը Բաղրամյան պողոտայում համերգ է՝ մեր լույս տղերքի հիշատակին․ Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.

«Վաղը՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում համերգ է։ Վաղը համերգ է մեր լույս տղերքի հիշատակին։ Վաղը համերգ է մեր գերիներին սատարելու եւ աջակցելու համար։ Վաղը համերգ է հայրենիքի փրկության գործին լծված մեր ամբողջ գիտակից ժողովրդին աջակցելու համար։ Այսօր երեկոյան տասնյակ հազարավոր երթի մասնակիցների դեմքին ուրախություն էր հայտնվել։ Մարդիկ ուրախ էին, որ մեր երկիրը դեռ կարող է դուրս գալ այս խայտառակ վիճակից։ Մեր լույս տղերք դուք մեզ հետ եք։ Առանց ձեզ մենք չենք կարող հաջողության հասնել։ Դուք միշտ մեզ հետ եք։ Միշտ»։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր․

«Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին։ Այս խորագրով վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 15։00-ին, Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք»։

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտնել էր․

«Սիրելի հայրենակիցներ.

Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երեւանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել