Ապրիլի 26-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում քաղաքացի Նազելի Աթոյանը սպառնում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նազելի Աթոյանը (ծնվ. 1982թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում և կտրել է երակները:
Մինչ շտապօգնության աշխատակիցների կանչի վայր հասնելը` հրշեջ – փրկարարները Ն.Աթոյանին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Ն.Աթոյանը հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Աղբյուրը` Իրավաբան.net