Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակում են գործել համայնքային շախմատի դպրոցներ: Դրանց թիվը վերջին տարիներին չի նվազել: Ավելին` Երևանի շախմատի ֆեդերացիայի առաջարկով և համագործակցությամբ նախատեսվում է նաև հիմնել Երևանի շախմատի բարձրագույն վարպետության դպրոց, որի նախագիծը կքննարկվի Երևանի ավագանու առաջիկա նիստում»:
Նշենք, որ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել էր․
«Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, և շախմատը Հայաստանում կվերադառնա իր կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների և հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ և երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը»: