Ո՞րն է վաշխառությունը

Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալն է, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը:

Նշված հանցագործության համար սահմանված է պատիժ` տուգանքի ձևով` 300 000 –ից 500 000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նույն արարքը՝

1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,
2) որը կատարվել է որպես արհեստ,
3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով, պատժվում է տուգանքով՝ 400 000-ից 600 000 ՀՀ դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել