Մանե Գևորգյանը՝ Պաշտպանության նախարարին պաշտոնից ազատելու վերաբերյալ լուրերի մասին

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ լուրերը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքեց հայտարարությանը։ 

«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»։

Ընդդիմությունը փակել է Բաղրամյան պողոտան և շարունակում է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել