«Երեկ՝ հրամանատարական կազմի հայտարարությունից հետո միակ բանը, որ ասել է՝ թե, պարոնայք սպաներ, ես ձեր աշխատավարձը բարձրացրել եմ․ էդ արշինով է չափում գլախվոր հողատուն, բայց չի հասկանում, որ դիմացը կանգնած են գեներալներ, գնդապետներ, ովքեր իրենց ծառայությունը բարձր կամ ցածր աշխատավարձով երբեք չեն չափել»․ այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Ազգային ժողովի դիմաց, իր ելույթում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա դիմեց ոստիկաններին՝ կոչ անելով ստրուկի պես չծառայել։ «Երևանի այսօրվա Նիկոլի այդ գրության մեղավորը դուք եք, որովհետև Նիկոլը տեսնում է, որ լավ ոստիկանն օր ու արև չունի, Նիկոլը տեսնում է այն փաստերը, որ տեսախցիկներից դուրս, դու՛ք, ոստիկաններ, ասում եք մեզ, բերման ենթարկվածներիս, քաղաքացիներից՝ այն ոստիկանները, որոնք պարտավոր են առավոտը ժամը 9-ին գալ գործի, չգիտենք, թե գիշերը քանիսին ենք գնալու։ Մեկ-մեկ մեզ են ասում՝ տղեք, թողեք, գնացեք, մենք էլ գնանք մեր տուն։ Նիկոլը տեսել է, որ այդ ոստիկաններին երբ պարգևավճար է տալիս, էդ ոստիկանները ստորւոկի պես են ծառայում։ Փողը տալիս է, դուք էլ ծառայում եք, ամոթ ունեցեք, ոստիկաննե՛ր, ամոթ ունեցեք։ Հիշեք ձեր զոհված ընկերներին։ Էդ ընկերներին կարգին նույնիսկ չհուղարկավորեց»,-ասաց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում