Արաբկիր և Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործ ըստ մեղադրանքի` Նարեկ Ա.-ի (անունը փոխված է):
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածել է Արմեն Խ.-ի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսին՝ վերջինիս պատճառելով առաողջության միջին ծանրության վնաս։
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net