Գիշերը Բաղրամյան պողոտայում ոչ մի սադրանք տեղի չի ունեցել։ Ընդդիմադիրները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում։ Այս մասին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Կհավաքվենք կորոշենք: Ժամը 11-ին այստեղ խորհուրդի նիստ է Ազգային ժողովում, որը պետք է քննարկի արտահերթ նիստը անցկացնի, թե ոչ, որովհետև կարծեմ 35 ստորագրություն հավաքված էր։
Մենք ժամը 1-ին այստեղ կհավաքվենք հանրահավաքի նման, կխոսենք ժողովրդի հետ։ Ամենայն հավանականությամբ երթ կկազմակերպենք, որից հետո կվերադառնանք այստեղ և կսպասենք, որովհետև ժամը 4-ին, 6-ին կարող է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ հիմնական հարցը լինելու է ռազմական դրությունը հանելը: Այդ պահանջով են պատգամավորները դիմել արտահերթ նիստի։ Հետո արդեն կերևա»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունն այժմ ոչ մի հենարան չունի և 90 տոկոսով ամեն ինչ կորցրել է, ողջ խնդիրն այն է, որ տաքարյուն մարիկ կան, ասում են՝ հեսա վճռական գործողություններ կլինեն․ բոլոր վճռական գործողություններն արված են։ «Հոգեվարքի մեջ է, պետք է ուղղակի իսկապես համաժողովրդական շարժում լինի, իսկ այսօր, ես գիտեմ, որ շատ շրջաններից ժողովուրդն ուզում է գալ Երևան։ Ուզի-չուզի պետք է գնա։ Այսինքն կարող է ոչ թե ինքը գնա, այլ պատգամավորնեչը քվեարկեն․․․»,-նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն։
Վազեն Մանուկյանը հայտնեց, որ Հայաստանի անվտանգությունը զրո վիճակում է գտնվում, ցավոք սրտի, իսկ «Իսկանդերի» մասին խոսելով Նիկոլ Փաշինյանն ավելի է նվազեցրել պաշտպանության մակարդակը։ Նա նշեց, որ հեղաշրջման փորձ չի արել, այսլ ասել է, որ Փաշինյանը սպառնում է Հայաստանի անվտանգությանը և պետք է հեռանա։
«Հեղաշրջում կլիներ․․․ լավ, չասեմ ինչ կլիներ, ժամանակը կգա՝ կբացատրեմ»,-նշեց Մանուկյանը։
Նա հիշատակեց ու զուգահեռներ անցկացրեք 2008 թվականի մարտի 1-ին կատարված գործողությունների և ներկայիս իրավիճակի հետ։ «Ինքը մեծ ցանկություն կունենար նաև, որ բախումներ լինեն։ Իրեն ճանաչելով, վերջիվերջը մարտի 1-ին, լավ, եթե քարը փեշերներիցս գցենք, մի հատ դուզգյունի նայենք՝ ո՞վ էր էդ ամեն ինչը անում, մարդկանց ուղարկում բախումների․ Նիկոլ Փաշինյանը։ Էդ իր բնավորությունն է։ Կուզենար, բայց բան չեղավ։ Ես կարծում եմ, որ շատ մեծ խոհեմություն էր, որ մեր հանրահավաքը ոչ թե գնաց նրանց դիմաց, ոչ թե մենք հայտարարեցինք, որ հավաքվենք Հանրապետության հրապարակում, չնայած ամրդիկ կային, որ ասում էին, մենք մերն արեցինք ու ամեն ինչ արեցինք, որ բախում չլինի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։